Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով

Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով
28.09.2018 | 13:42

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,12 դոլարով՝ մինչև 81,63 դոլար՝ մեկ բարելի դիմաց:


WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,55 դոլարով և կազմում 72.12 դոլար մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ